Անցած երկու օրերի ըթնացքում Հայաստանի ավտոճանապարհներին մի շարք ավտովթարներ են եղել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 28-ին, ժամը 14.00-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 78-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.00-ին, Երեւանի Ազատության պողոտայի եւ Ահարոնյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ -318» եւ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես-Բենց»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունվարի 29-ին, ժամը 03.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 203-րդ կմ-ին բախվել է «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով «Տոյոտա-Պրադո»-ն կողաշրջվել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 17.00-ին, «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Ապարան ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ձյան շերտին եւ շրջվել: Վթարի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունվարի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Կողբ-Բերդավան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Իսկ հունվարի 30-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենա Գյումրի-Արթիկ-Ապարան ճանապարհի 28-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը, ուղեւորը եւ «Օպել»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր դեպքերում էլ կատարվում է քննություն:
News.am