Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ջոն Թերին զրկվել է Անգլիայի ազգային հավաքականի ավագի թեւկապից, հաղորդում է The Telegraph-ը։
Անգլիայի ֆուտբոլային ասոցացիայի նախագահ Դեւիդ Բերնշտեյնը կարծում է, որ Թերին չի կարող ավագի թեւկապով անգլիացիների խաղադաշտ դուրս բերել, քանի դեռ մեղադրվում է ռասիզմի մեջ։
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիսը մեղադրվում է «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Անտոն Ֆերդինանդի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու մեջ։
Տերիի գործով դատավարությունը տեղի է ունենալ հուլիսի 9-ին։