Իսպանիայում մեկնարկեց Copa del Sol ընկերական մրցաշարը: Առաջին տուրում Դոնեցկի «Շախտյորն» առավելության հասավ նորվեգական «Օլեսունի» նկատմամբ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի` 2:2, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարն ավելի դիպուկ իրացրեցին ուկրաինական ակումբի խաղացողները: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Խաղից հետո ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հենրիխը նշել է. «Մենք արեցինք ամեն բան, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի: Չնայած հաղթեցինք 11 մետրանոցներով, այնուամենայնիվ լավ ֆուտբոլ խաղացինք: Մրցակիցը նույնպես լավ տեսք ուներ եւ կարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ: Նրանք հիանալի էին պաշտպանությունից անցնում հարձակման: Ինչ վերաբերվում է 11 մետրանոց հարվածաշարին՝ այստեղ մեծ դեր է խաղում հաջողության գործոնը: Մարզումների ընթացքում կարող ես շատ դիպուկ լինել, իսկ հանդիպման ժամանակ` վրիպել»: