«Ռիվեր Փլեյթի» ղեկավարությունը ֆրանսիացի հարձակվողԴավիդ Տրեզեգեի հետ պայմանագիր ստորագրելուց հետո, կարող է ձեռք բերել բրազիլացի հանրահայտ հարձակվող Ռոնալդինյոյին:
Արգենտինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ թիմի նախագահ Դանիել Պասսարելլան արդեն հանդիպել է 31-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ և քննարկել նրա ակումբում` «Ֆլամենգոյում» ստեղծված իրավիճակը: Ռոնալդինյոն արդեն մի քանի ամիս է Բրազիլիայում աշխատավարձ չի ստանում և կարող է այս ձմռանը լքել թիմը:
armfootball.com