Այս տեղափոխությունը շատ կարեւոր է ինձ համար եւ հույս ունեմ, որ օգուտ կբերեմ թիմին չեմպիոնական մրցավազքում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով տեղափոխությունը Մոսկվայի «Դիանմո» նշեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
«Բոլոր ակումբներում էլ, որտեղ որ ես հանդես եմ եկել ֆուտբոլային լեզվով ասած՝ ձգտել եմ լինել թիմի կեսը: Ռուսաստանի Պրեմյեր լիգան անկասկած բարձրակարգ առաջնություն է եւ այստեղ հաջողության հասնելու համար հարկավոր է շատ աշխատել: Մոսկվայի «Դինամոն» այսօր Ռուսաստանի առաջատար թիմերից մեկն է եւ պայքարում է չեմպիոնական տիտղոսի համար: Բնականաբար, այս պատճառով բոլոր ֆուտբոլիստներից էլ պահանջվում է անմնացորդ նվիրվել ոչ միայն խաղերի ժամանակ այլ նաեւ մարզումների ընթացքում: Հուսով եմ, որ օգտակար կլինեմ թիմին չեմպիոնական մրցավազքում: Ինձ համար այս տեղափոխությունը շատ կարեւոր էր: Նշանակում է՝ ինձ վստահում են, ես էլ պետք է ամեն ինչ ապացուցեմ խաղադաշտում: Վաղը թիմը մեկնում է Իսպանիա նախապատրաստական հերթական փուլը անցկացնելու նպատակով: Իսկ առաջին հանդիպումը Պրեմյեր լիգայում սարերի ետեւում չէ` մարտի 3-ին «Դինամոն» սեփական հարկի տակ ընդունելու է «Անժիին»,- նշեց Բերեզովսկին:
Հիշեցնենք, որ դարպասապահը մոսկովյան ակումբի հետ կնքել է 1.5 տարվա պայմանագիր:
Ռոման Բերեզովսկի. Շատ ուրախ եմ, որ վերադառնում եմ «Դինամո»
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի», Մոսկվայի «Տորպեդոյի» եւ մորձմոսկովյան «Խիմկիի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին 1.5 տարվա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամոյի» հետ։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բերեզովսկին նշեց. «Ինձ համար «Դինամոն» նոր ակումբ չէ։ Ժամանակին ես 4 մրցաշրջան եմ անցկացրել այս թիմում։ 6 տարի եմ բացակայել «Դինամոյից» եւ այդ ընթացքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Հիմա «Դինամոն» եվրոպական մակարդակի ակումբ է դարձել, եւ ես կանեմ հնարավոր ամեն բան՝ թիմին օգտակար լինելու համար։ Շատ ուրախ եմ, որ վերադառնում եմ «Դինամո»։
Հիշեցնենք, որ Բերեզովսկին «Դինամոյի» կազմում հանդես է եկել 2002-2005 թ. եւ այդ ընթացքում ռեկորդ է սահմանել հետ մղած 11 մետրանոցներով։
37-ամյա դարպասապահը 69 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում։
News.am