Հայաստանի ազգային հավաքականի 37-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին խզել է պայմանագիրը մերձմոսկովյան «Խիմկիի» հետ եւ կարող է տեղափոխվել Մոսկվայի «Դինամո»։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռոման Բերեզովսկին հայտնեց, որ այսօր, հունվարի 30-ի երեկոյան կայանալիք բուժզննումից հետո, դրական արդյունքի դեպքում արդեն կհամաձայնեցնի պայմաններն ակումբի հետ։ Նախատեսվում է, որ մարտին կայանալիք հանդիպումներում Բերեզովսկին կփոխարինի դինամոյականների դարպասապահ Անտոն Շունինին, որը վնասվածք ունի։
Ռուսաստանի Պրեմյեր լիգայում ընթացիկ երրորդ տեղը զբաղեցնող «Դինամոն» նախատեսում է Բերեզովսկու հետ մեկ տարվա պայմանագիր կնքել։
News.am