«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է թիմի արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսիշուրջ ստեղծված իրավիճակը:
«Հետագա ձեռքբերման պայմանով վարձակալությունը հարմար տարբերակ է մեզ համար: Կարևորն այն է, որ Տևեսը 100%-ով կլքի ակումբը և նրա համար գումար կվճարվի: Ես ի նկատի չունեմ միայն «Միլանը»: Մենք բանակցություններ ենք վարում 4-5 թիմերի հետ»,- նշել է իտալացի մասնագետը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» համաձայն է վարձակալությամբ բաց թողնել Տևեսին, եթե «Միլանը» պարտավորվի ամառային պատուհանի ժամանակ ձեռք բերել ամբողջ տրանսֆերը:
armfootball.com