Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը պարտության մատնեց աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին եւ նվաճեց Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը: Ջոկովիչն ու Նադալը հանդիպեցին 30-րդ անգամ: 5 ժամ 53 րոպե տեւողությամբ մրցախաղում Ջոկովիչը հաղթեց 5:7, 6:4, 6:2, 6:7, 7:5 հաշվով: Եզրափակիչի տեւողությունը ռեկորդային է Ավստրալիայի բաց առաջնության համար: Նախկին ռեկորդը 5 ժամ 14 րոպե էր. 2009-ին Նադալը հաղթել էր իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին:
Ջոկովիչը երրորդ անգամ նվաճեց Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը: