NASA-ն անցկացրել է տիեզերական ամենագնացի հերթական փորձը, որը մշակվել է Քալիֆորնիական տեխնոլոգիական ինստիտուտի եւ Jet Propulsion Laboratory-ի հետ: Ամենագնացը կարողանում է թռչկոտել եւ նույնիսկ պարել:
All-Terrain Hex-Limbed Extra-Terrestrial Explorer (ATHLETE)-ը ժամանել է. «Ցանկացած ոչ երկրային մակերեւույթների ուսումնասիրողը ունի վեց վերջույթ», դա ամենագնաց է, կամ ռովեր, որը նախատեսված է տիեզերական մարմինների աշխատանքների համար:
Ռովերի վրա բազմաթիվ տեսախցիկներ կան, դրանք զույգերով են ներկայացված, որը թույլ է տալիս տեսանկարահանում անցկացնել 3D ձեւաչափով, գրում է NEWSru.com-ը: