Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մենեջեր Ռուդի Ֆյոլլերը հայտարարել է, որ Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանՄիխայել Բալակըամենայն հավանակությամբ այս մրցաշրջանից հետո կլքի թիմը:
«Դեռ վաղ է ինչ-որ բան ասել, բայց ամեն դեպքում Բալակը կլքի թիմը»,- Ֆյոլլերի խոսքերն է մեջբերում Sky Deutschland-ը:
Բալակի պայմանագիրը «Բայերի» հետ լրանում է 2012թ.-ին: Սպասվում է, որ գերմանացին կտեղափոխվի ԱՄՆ-ի MLS առաջնության ակումբներից որևէ մեկը:
armfootball.com