Ինչպես հայտնում է France Football-ը իտալական «Միլանի» ղեկավարությունը ցանկանում է առաջիկա հունվարին ձեռք բերել «Բարսելոնայի» և Մալիի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեյդու Կեյտային:
Չնայած նրան, որ աֆրիկացին պայմանագրով դեռ 2 տարի պետք է խաղա կատալոնական ակումբում, այնուամենայնիվ եթե համապատասխան քանակությամբ խաղերի չմասնակցի, հանգիստ կարող է լքել ակումբը:
Հիշեցնենք, որ «Լանսի» և «Սևիլայի» նախկին ֆուտբոլիստը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2008 թվականին: Այս մրցաշրջանում Կեյտան 14 հանդիպում է անցկացրել աշխարհի լավագույն ակումբի կազմում:
armfootball.com