Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան հայտարարել է, որ ազգային թիմի նոր ավագը կդառնա «Բարսելոնայի» հարձակվողԼիոնել Մեսսին:
- Նա լավագույնն է և ունի դրա համար անհրաժեշտ բոլոր որակները,- արգենտինական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է Սաբելյան, - Մեսսին միաժամանակ գրոհների կազմակերպիչ և ռմբարկու է: Այդ իսկ պատճառով միանգամայն բնական է, որ հենց նա պետք է լինի թիմի շարժիչ ուժը:
Մինչ այդ թիմի ավագի պարտականությունները կատարում էր «Բարսելոնայում» Մեսսիի թիմակից Խավիեր Մասկերանոն: Այսպիսով 24-ամյա հարձակվողը կդառնա արգենտինական թիմի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով կրել է ավագի թևկապը:
armfootball.com