Իսպանական «Մալագայի» արաբ սեփականատերերը իրենց թիմում ցանկանում են տեսնել «Չելսիի» իսպանացի հարձակվողՖերնանդո Տորրեսին:
Շեյխերը իսպանացի հարձակվողի համար պատրաստ են «ազնվականներին» վճարել 25 մլն ֆունտ: Եվրո 2008-ի եզրափակչի միակ գոլի հեղինակին գնելով իսպանական ակումբի մարզչական շտաբը հուսով է լուծել իր առջևի գծում առկա խնդիրները:
Հիշեցնենք, որ Տորրեսը «Չելսի» էր տեղափոխվել «Լիվերպուլից»` 50 մլն ֆունտի դիմաց:
armfootball.com