Իսպանիայի գավաթի խաղարկությունում կայացան հերթական փուլի պատասխան հանդիպումները: Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 5-1 հաշվով հաղթեց «Պոնֆերադինային»: Հարկ է նշել, որ հյուրերի համար խփած գնդակը Սանտիագո Բեռնաբեույում արդեն իսկ մեծ հաջողություն էր:
Հաջորդ փուլում հայտնվեցին նաև «Էսպանյոլը» և «Մալյորկան»:
► «Ռեալ» - «Պոնֆերադինա» 5:1 (առաջին հանդիպումը՝ 2:0)
գոլերը՝ Կալեխոն 25, 88, Շահին 44, Վարան 49, Խոսելու 79 - Ռեյես 53
«Էսպանյոլ» - «Սելտա» 4:2 (առաջին հանդիպումը՝ 0:0)
գոլերը՝ Վայս 30, Վասկես 48, Մալո 57 (ինքնագոլ), Ս.Գարսիա 67 - Դ. Ռոդրիգես 62, 90
«Սպորտինգ» Խ. - «Մալյորկա» 0:2 (առաջին հանդիպումը՝ 1:0)
գոլերը՝ Մենենդես 19 (ինքնագոլ), Նսուե 69
armfootball.com