Աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց թոփ 25-ի ցուցակում, որն ըստ քվեարկության կազմել է Heat World ամսագիրը, ներառվել են ամերիկյան, բրիտանական, ավստրալական եւ կանադական դերասաններ, երաժիշտներ եւ մեկ ֆուտբոլիստ: Ընդ որում Դեւիդ Բեքհեմը, որը բազմիցս իրեն փորձել է որպես դերասան, առաջ է անցել բոլոր կինոաստղերից եւ գրավել առաջին տեղը:
Երկրորդ տեղում է կանադացի դերասան Ռայան Հոսլինգը, որը հայտնի է «Լարսը եւ իսկական աղջիկը» (2007) եւ «Դրայվ» (2011) կինոնկարներից: Երրորդ տեղում է նրա հայրենակից Ռայան Ռեյնոլդսը, որն ամենից շատ հայտնի է «Երեկույթների թագավորը» եւ «Իքս մարդիկ. Սկիզբ» ֆիլմերից:
Չորրորդ տեղում է ամերիկացի դերասան Բրեդլի Քուփերը: Նրա հայրենակից Ջեյք Ջիլենհոլը հինգերորդ հորիզանականում է: Համաշխարհային ճանաչում նրան բերել էր «Վաղը չէ մյուս օրը» (2004) ֆիլմ-աղետը:
Վամպիրյան «Մթնշաղ» սագայի աստղ եւ երաժիշտ Ռոբերտ Պատինսոնը զբաղեցրել է ընդամենը 6-րդ հորիզոնականը:
Բրիտանացի դերասան Թոմ Հարդին, որը հայտնի է «Բրոնսոն» (2009) ֆիլմից, ինչպես նաեւ «Աստղային ճանապարհ. Վերածնունդ» (2002), եւ «Լրտես, գնա գրողի ծոցը» (2011) հոլիվուդյան ֆիլմերից, զբաղեցրել է 7-րդ տեղը:
Դերասան, ռեժիսոր, երաժիշտ, սցենարիստ եւ հովանավոր Ջոնի Դեփը հայտնվել է 8-րդ հորիզոնականում:
9-րդ տեղում է ավստրալացի դերասան Հյու Ջեքմանը, որը լայն հասարակությանը հայտնի է «Իքս մարդիկ» ֆիլմից: .
Տասնյակը եզրափակում է դերասան եւ երգիչ Զակ Էֆրոնը, որը ճանաչում ձեռք բերեց Բրոդվեյի մյուզիքլից հետո, սակայն առավել հանրահայտ դարձավ «Ընտիր մյուզիքլ» ֆիմում դերակատարումից հետո:
Թոփ 25 են մտել նաեւ Ջորջ Քլունին, Բրեդ Փիթը, Օռլանդո Բլումը, Ջասթին Թիմբերլեյքը, գրում է NEWSru.comը:
News.am