» Music Videos

» TV - Series

» TV - Shows

» Music Albums

» Gallery

» Contact Us

 
 

Site Menu

 
 

Home Chat Radio Flash Games Free Games Havatk Live Tv Gallery Humorner TV - Series TV - Shows Siro Husher Im Siro Patmu.. Arm Letters News - Sport Music Videos Music Albums Indian Movies Document.. Films Russian Movies Armenian Movies Arm Comedy Concerts DVD Contact UsПравообладателям

 

All Categories

 
 
 Онлайн Фильмы
 TV - Series

 Anna

 Kirq

TV - Shows

Gallery

 

Computer Repair

 

 
 
 Category: News - Sport | by ARTHUR- Merojax
www.MEROJAX.Tv Post your comments
 Date Added: 2012-01-31 | All Comments (0)

Բանակում սպանված զինվորը ընտանիքի միակ տղան էր

www.MEROJAX.Tv

Rating: 2.9/16
 

2012թ. հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացած ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանն ընտանիքի միակ որդին է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի գյուղապետ Կարեն Դոլմազյանը, հավելելով, որ իրենց ունեցած տեղեկություններով եւս սպանության պատճառը եղել է այն, որ նույն զորամասի զինծառայող Խաչատուր Սարգսյանը դիրքերում ատամի մածուկ է լցրել քնած Շահնազարյանի դեմքին: Փայլակն արթնացել եւ հայհոյել է Սարգսյանին: Վերջինս էլ կրակել է Փայլակ Շահնազարյանի վրա եւ սպանել:

Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել հունվարի 27-ին, Հայաստանի ԶՈՒ հիմնադրման 20-ամյակի նախորդ օրը, սակայն ՊՆ-ի կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի դեպքը մեծ հնչեղություն չստանա:

Հիշեցենք, որ ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ 2012թ. հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը: Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Իսկ սպանություն կատարելու կասկածանքով հունվարի 28-ին ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Փայլակ Շահնազարյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 30-ին, հետեւաբար նրա ծնողները ի վիճակի չէին անդրադառնալ կատարվածի մանրամասներին:

Ակնաղբյուր համայնքի գյուղապետ Կարեն Դոլմազյանը նշեց, որ Փայլակ Շահնազարյանը 8 ամիս առաջ ավարտել է դպրոցն ու մեկնել է ծառայության:  Ընտանիքում ընդամենը մի քույր է ունեցել: Նրանց ընտանիքը, ինչպես եւ Փայլակը աչքի են ընկել իրենց ազնվությամբ եւ համեստությամբ: «Ինչ վերաբերում է սոցիալական կարգավիճակին, գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող սովորական ընտանիք են»,-բնութագրեց գյուղապետը: Կարեն Դոլմազյանի խոսքով, թեեւ այստեղից այնտեղ հնարավոր չէ տեղեկություն իմանալ, բայց համոզված է, որ Փայլակ Շահնազարյանն իր էությամբ կռվի գնացող երեխա չէր, քանի որ ինչպես ընտանիքի անդամները, նա համեստ անձանավորություն է: «Սիրված էր բոլորի կողմից առաջին հերթին իր համեստությամբ եւ ազնվությամբ: Կատարվածը մեծ հարված էր, թե նրա ընտանիքի անդամների, թե բոլորի համար»,- ընդգծեց գյուղապետը:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

News.am

 
 

MEROJAX.net

MEROJAX.net

MEROJAX.net

MEROJAX.net

Share:

www.MEROJAX.net
Total comments: 0
Name *:
Email:
Code *:
 

Search

 

 

Merojax

 

 

Online Tv

 
 

Сериалы онлайн

 

 

Online Games

 
 

Photos

 

 

Merojax.net & Merojax.tv Home

Merojax.net & Merojax.tv

Contact Merojax.net & Merojax.tv

 Русские фильмы

 Français Films

 Հայկական Ֆիլմեր

 
Armenian Portal - MEROJAX
Merojax
« Մեր Օջախ »

 

Copyright © 2008-2012 Merojax.net Powered by uCoz