Անգլիական հեռուստասերիալներից մեկի համար հատուկ երեխա-ռոբոտ են ստեղծել, որը, չնայած որ դեռ անավարտ մարմին ունի, իրեն իսկական նորածնի պես է պահում. Շարժում է ոտքերը, մետաղյա գրիչներ է շպրտում եւ գլուխը թափահարում:
Հատուկ էֆեկտների վարպետ Քրիս Քլարքը (նա, ի դեպ, Սթիվեն Սփիլբերիգի վերջին` «Մարտաձի» ֆիլմի հատուկ էֆեկտների հեղինակն է), շատ գոհ է իր «երեխայից»: Պրոցեսորով մեխանիկական կմախքը բավական ճգրիտ է պատճենում իսկական նորածնի շարժումները:
Իսկ ահա հասարակ բրիտանացիները անմասն են մնում նրա հիացմունքից: Ռոբոտ-երեխայի տեսահոլովակի մեկնաբանություններում գրել են. «Առանց մաշկի երեխան ամբողջ գիշեր մղձավանջի պատճառ է դառնում»: