» Music Videos

» TV - Series

» TV - Shows

» Music Albums

» Gallery

» Contact Us

 
 

Site Menu

 
 

Home Chat Radio Flash Games Free Games Havatk Live Tv Gallery Humorner TV - Series TV - Shows Siro Husher Im Siro Patmu.. Arm Letters News - Sport Music Videos Music Albums Indian Movies Document.. Films Russian Movies Armenian Movies Arm Comedy Concerts DVD Contact UsПравообладателям

 

All Categories

 
 
 Онлайн Фильмы
 TV - Series

 Anna

 Kirq

TV - Shows

Gallery

 

Computer Repair

 

 
 
 Category: News - Sport | by ARTHUR- Merojax
www.MEROJAX.Tv Post your comments
 Date Added: 2012-02-02 | All Comments (0)

Անբնական ցրտիի պատճառով նույնիսկ Սեւ ծովն է սառել իսկ Ուկրաինայում ցրտից 63 մարդ է մահացել

www.MEROJAX.Tv

Rating: 4.1/14
 

Ձյունը եւ սառնամանիքը կաթվածահար են արել Հին աշխարհի կյանքը: Բարդ իրավիճակ է Լեհաստանում, որտեղ մեկ օրում ցրտից յոթ մարդ է մահացել: Եվրոպայում հինգ օրվա ընթացքում սառնամանիքների պատճառով արդեն 80 մարդ է մահացել:

Ռեկորդային սառնամանիքներ են գրանցվել Բուլղարիայի հյուսիս-արեւելքում` Կնեժ քաղաքի շրջանում արդեն երկրորդ օրն է ջերմաստիճանը –29°С է: Այնտեղ արդեն երկրորդ շաբաթն է դպրոցները չեն գործում, տեղի գյուղերում տարեց մարդկանց մահերի մասին լուրեր են հաղորդվում:

Ռումինական ափի երկայնքով սառցակալել է Սեւ ծովը, ինչը խիստ հազվադեպ է պատահում:

Սառնամանիքին զուգահեռ, խնդիրներ է ստեղծում նաեւ ձյունը, որը հսկայական մակերեսով` Իտալիայի հարավից մինչեւ Թուրքիայի արեւելք, հանգեցրել է ավտոմոբիլային եւ օդային տրամսպորտի երթեւեկության ընդհատումների, ինչպես նաեւ ջրա- եւ էլեկտրամատակարարման խափանումների:

Իտալիայի կենտրոնական շրջաններում խոշոր բեռնատար մեքենաներին արգելվել է ճանապարհ դուրս գալ, հետաձգվել են իտալական ֆուտբոլային բարձրագույն լիգայի մի քանի ֆուտբոլային հանդիպումներ:

Հունաստանի հյուսիսում եւս դպրոցները փակվել են, այնտեղ –16°С սառնամանիքներ են գրանցվել:

Գերմանիայում ցրտից երկու կին են մահացել, նրանցից մեկն ընկել է ճամփեզրի առուն եւ սառել, մյուսը սառցակալած ճանապարհին կորցրել է մեքենայի կառավարումը:

Քնում են նաեւ կղզիները: Օրինակ Կորսիկայում տեղացած ձյան շերտը կազմում է 20 սմ:

Իսպանիայում երկրի իշխանությունները ինն ինքնավար շրջանների 17 նահանգներում տագնապի կարմիր եւ նարնջագույն մակարդակներ են ազդարարել: Դա պայմանավորված է ջերմաստիճանի խիստ նվազմամբ, անձրեւներով, ձյունով, քամիներով եւ ծովի ալեկոծություններով:

Ներկայիս սառնամանիքները բացատրվում են Սիբիրից եկած կայուն հակացիկլոնով, որն ընդգրկում է գրեթե ողջ Եվրոպան: Սպասվում է, որ սառնամանիքների գագաթնակետը կլինի շաբաթվա վերջին, հաղորդում է Euromag-ը:

News.am

Ուկրաինայում ցրտից արդեն 63 մարդ է մահացել

Ուկրաինայում վերջին օրերին ցրտից մահացածների թիվը հասել է 63-ի:

Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով` վերջին վեց օրերին ցրտահարության գանգատներով 1146 մարդ է դիմել բժշկական հաստատություններ, որոնցից 945-ը հոսպիտալացվել են: Նախօրեին հաղորդվել էր 43 մահացածների մասին: 
Այսօրվա դրությամբ, երկրում ջեռուցվող 2132 ապաստարաններ են գործում: Մոտ ժամանակներս ծրագրվում է բացել եւս 91-ը:

2012 հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ջերմություն եւ տաք սնունդ ստանալու համար ավելի քան 41300 մարդ է դիմել, հաղորդում է rbc-ն:

Ուկրաինայի ԱԻՆ հիդրոօդերեւութաբանական կենտրոնի տվյալներով` մոտակա օրերին երկրում սպասվում են ուժեղ սառնամանիքներ` գիշերային ժամերին 25-30 աստիճան ցուրտ, Մերձկարպատներում եւ երկրի հյուսիսային հատվածներում` մինչեւ  33 աստիճան ցուրտ: Օդի ցերեկային ջերմաստիճանը կկազմի 17-22 աստիճան ցուրտ: Երկրի հարավային, արեւելյան շրջաններում եւ Դնեպրոպետրովսկի շրջանում գիշերային ջերմաստիճանը կնվազի մինչեւ 20-25 աստիճան ցրտի, իսկ ցերեկը կկազմի 12-17 աստիճան ցուրտ: Կարպատներում եւ Ղրիմում գիշերը կլինի 18-23, ցերեկը` 8-13 աստիճան ցուրտ:

News.am

 
 

MEROJAX.net

MEROJAX.net

MEROJAX.net

MEROJAX.net

Share:

www.MEROJAX.net
Total comments: 0
Name *:
Email:
Code *:
 

Search

 

 

Merojax

 

 

Online Tv

 
 

Сериалы онлайн

 

 

Online Games

 
 

Photos

 

 

Merojax.net & Merojax.tv Home

Merojax.net & Merojax.tv

Contact Merojax.net & Merojax.tv

 Русские фильмы

 Français Films

 Հայկական Ֆիլմեր

 
Armenian Portal - MEROJAX
Merojax
« Մեր Օջախ »

 

Copyright © 2008-2012 Merojax.net Powered by uCoz