«Միլանի» 35-ամյա պաշտպան Ալեսսանդրո Նեստան խոստովանել է, որ ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան կցանկանա ավարտել հենց «ռոսսեներիների» կազմում:
«Ես ցանկանում եմ իմ ֆուտբոլային կարիերան ավարտեմ «Միլանի» կազմում: Ես հասել եմ նրան, որ արդեն 10 տարի է հանդես եմ գալիս «Միլանի» կազմում: Իմ ընտանիքն այստեղ շատ լավ է զգում:
Ֆուտբոլը դա իմ կյանքն է: Նույնիսկ ճաշելուց ես հեռուստացույցով ֆուտբոլ եմ դիտում: Եթե չհիշեմ վնասվածքներս, ապա գոհ եմ իմ կարիերայից, ֆուտբոլն ինձ ամեն ինչ տվել է»,- նշել է Նեստան:
Հիշեցնենք, որ Նեստայի պայմանագիրը միլանյան ակումբի հետ լրանում է հաջորդ տարի: Ալեսսանդրոն Միլան է տեղափոխվել Հռոմի «Լացիոյից» 2002թ.-ին:
armfootball.com