Ավելի վաղ քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ փլուզված տներում մնացել է 11 մարդ: Զոհերը շատ չեն, հնարավոր է այն պատճառով, որ քանդված շենքերում գրասենյակներ են տեղակայված եղել, որոնք այդ ժամանակ դատարկ են եղել, հաղորդում է «Կոմերսանտ FM»-ը:
«Սկզբում ես կարծում էի, որ ոչ մի լուրջ բան չի եղել, ինչ-որ մեկն ուղղակի քար է նետել: Իսկ այնուհետեւ իմ աչքի առաջ շենքը փլուզվել է: Դա նման էր ԱՄՆ-ի սեպտեմբերի 11-ի ողբերգությանը», ասել է ականատեսը: